Արմեն Դավիդյանը լքել է «Ցենտրալ Պարտներշիպ» կինոընկերության նախագահի պաշտոնը. Այդ պաշտոնում նշանակվել է «ՊրոֆՄեդիայի» ֆինանսական գծով փոխնախագահ Ելենա Վերմանը, հաղորդվում է հոլդինգի հայտարարության մեջ:

Արմեն Դավիդյանը իր լիազրությունները վայր է դնում ու լքում է կինոընկերությունը «ՊրոֆՄեդիայի» տնօրենների խորհրդի որոշմամբ: «Ցենտրալ Պարտներշիպի» նախագահի պարտականությունները ժամանակավոր կստանձնի Ելենա Վերմանը:

«ՊրոֆՄեդիան» Ռուսաստանում զվարճանքի մեդիայի խոշորագույն ընկերություններից մեկն է: Ընկերությունը ղեկավարում է մի շարք հայտնի մեդիա-ընկերությունները, այդ թվում «ՏՎ3»-ը, «Պյատնիցա»-ն, «2x2»-ը հեռուստատեսության ոլորտում, «Ավտոռադիո»-ն, Energy-ն, «ՅումորFM»-ն ու «Ռադիո Ռոմանտիկա»-ն ռադիոյի ոլորտում, «Ցենտրալ Պարտնյորշիփ»-ը կինոարտադրության մեջ, «Սինեմա Պարկը»-ի ֆիլմերի ցուցադրության բնագավառում, «Աֆիշան» տպագիր լրատվամիջոցների շուկայում, www.rambler.ru-ն,  www.lenta.ru-ն,  www.afisha.ru-ն, www.101.ru-ն եւ այլ ապրանքանիշեր Ռունետում: