Երեք մարդ սպանվել է ու եւս վեցը վիրավորվել են, երբ անհայտ անձինք Վաշինգտոնում կրակահերթ են արձակել բազմության վրա:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 30-ի երեկոյան, ԱՄՆ մայրաքաղաքի հարավ-արեւելքում: Կրակոցներն արձակվել են բազմության կողքով ընթացող մեքենայից: Նախնական տվյալներով, չարագործները կրակ են արձակել Կալաշնիկովի ինքնաձիգից: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին, կրակողները՝ երեք հոգի, ձերբակալվել են:
CNN-ի տվյալներով, հարձակմանը զոհ են գնացել վեց տղամարդ եւ երեք կին, նրանցից մեկն անչափահաս է, մյուսները 20-30 տարեկաններ:
Հարձակման դրդապատճառներն անհայտ են, ձերբակալվածների ինքնությունը պարզվում է:




























