Միջին հասակի կանայք, որոնք հետեւում են միջերկրածովյան դիետային, ավելի երկար են ապրում ու առողջության հետ քիչ խնդիրներ ունեն, հայտնում է The Daily Mail-ը: Այս դիետան ներառում է մեծ քանակությամբ միրգ, բանջարեղեն, ձուկ, ձավարեղեն:
Ընդ որում, մոտեցման համաձայն, սեւ միսն ու մշակված մսամթերքը գրեթե չեն օգտագործվում, ինչպես նաեւ ոգելից խմիչքը: Իսկ սակավ հարստացված ճարպերն օրգանիզմ են մուտք գործում զեյթունի ձեթի շնորհիվ: Իսկ հարուստ ճարպերի մասին առհասարակ մոռանալ է պետք, հաղորդում է MedDaily.ru-ն:
Բորդոյի համալսարանից Սեսիլիա Սամերին ընդգծում է, որ որակյալ սնունդը միջին հասակում ծայրահեղ կարեւոր է երկարակեցության ու պարբերական հիվանդությունների բացակայության տեսակետից: Եթե հետեւել են միջերկրածովյան դիետային, ապա հնարավորություն կա դասվել «առանց խնդիրների ծերացողների» շարքը:
Օրինակ, այս խմբում են հետազոտված 50-60 տարեկան 10 000 կանանց միայն 11 տոկոսը: Սա վկայում է կանանց սխալ սննդակարգի մասին: Ընդհանուր առմամբ, ճիշտ սնվող կանայք հաճախ անցնում էին 70 տարեկանի շեմը: Դիետան նույն կերպ ազդում է նաեւ տղամարդկանց վրա, ասում է փորձագետը:





























