ԱՄՆ-ում շատ աղջիկների մոտ սեռահասունացումը շատ ավելի վաղ է սկսվում, քան նախորդ սերունդների մոտ: Եվ ճարպակալումը նման փոփոխությունների գլխավոր պատճառն է, հաղորդում է Live Science-ը՝ վկայակոչելով բժիշկ Ֆրենկ Բիրոյին՝ Ցինցինատիի մանկական հիվանդանոցից: Նա հետազոտել է 6-8 տարեկան մոտ 1200 աղջիկների:

Սպիտակամորթ աղջիկների սեռահասունացումն սկսվել է 9,7 տարեկանում, աֆրոամերիկուհիներինը՝ 8,8-ում, լատինաամերիկուհիներինը՝ 9,3-ում, ասիացի աղջիկներինը՝ 9,7-ում: Ընդ որում, որքան մեծ է եղել աղջկա մարմնի զանգվածը, այնքան շուտ է սկսվեկ նրա սեռահասունացումը, փոխանցում է MedDaily.ru-ն:

Եթե խոսել սեռահասունացմանը նպաստող այլ գործոնների մասին, ապա մասնագետները նշում են նաեւ սակավաշարժությունը, մրգեր ու բանջարեղեն չսիրելը, մսի եւ կաթնամթերքի ակտիվ օգտագործումը: