Աղբի արհեստական կղզին, որի մակերեսը կազմում է 700 հազար ք/կմ, շարժվում է ԱՄՆ արեւմտյան ափի ուղղությամբ: Ավելի քան մեկ մլն տոննա կշռող աղբակույտն առաջացել է ճապոնական երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով:
Այդ ամբողջ աղբը հիմա գտնվում է Հավայան կղզիների եւ Քալիֆորնիայի միջեւ, որի ափից հեռու է ընդամենը 3 հազար կմ:
Ամերիկացիները Թեքսաս նահանգի չափերի հասնող աղբի կղզին անվանում են «թունավոր հրեշ»: Միաժամանակ, ըստ գիտնականների, Խաղաղ օվկիանոսում առկա է եւս մի քանի մլն տոննա աղբ:
Եթե համարենք, որ այդ ողջ աղբը կարող է միանալ «թունավոր հրեշին», ապա այդ «կղզու» չափերը կգերազանցեն ԱՄՆ մակերեսը, իսկ դրա քաշը կկազմի առնվազն 5 մլն տոննա:
Աղբի կղզում ամեն ինչ կա՝ նավակներ, տներ, էլեկտրական սարքեր եւ այլն: Այդ ամենը օվկիանոսում է հայտնվել Ճապոնիայի հյուսիս-արեւելյան ափերից, 2011 թվականի մարտին այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից ու ցունամիից հետո:
Մասնագետները հետեւում են «թունավոր հրեշին» բայց նախազգուշացնում են, որ այն իրեն անկանխատեսելի է պահում եւ կարող է առաջիկա մի քանի տարիների ընթացքում հայտնվի ԱՄՆ արեւմտյան նահանգներից ցանկացածի ափերին:





























