«Չգիտեմ ինչն է դրդել Ադրբեջանի իշխանություններին՝ հորինել „ադրբեջանիցների ցեղասպանությունը“, երեւի թե հայերից հետ չմնալու մոլուցքը, կամ զոհի կերպարով հանդես գալու տենչը, կամ էլ սեփական գոյություն չունեցող պատմությունը սեւ էջով „հարստացնելու“ ցանկությունը»,- այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետո զրույցում հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով այսօր՝ մարտի 31-ին Ադրբեջանում նշվող «ադրբեջանցիների ցեղասպանության» օրը:

«Ցեղասպանությունը շատ վատ, դաժան երեույթ է, ինչը սերուդների վրա թողնում է իր խարանը, բարդույթներ է առաջացնում, եւ շատ ժամանակ է հարկավոր դրանցից ձերբազատվելու համար»,- նշեց պատգամավորն ու հավելեց. «Միգուցե իրենց հիշատակի օրերի մեջ ավելացնեն նաեւ տեղի չունեցած երկրաշարժի զոհերի հիշատակի՞ օր, միգուցե դա՞ էլ կարողանան օգտագործել քարոզչական նպատակներով: Իսկ ընդհանուր առմամբ, կարելի է միայն կարեկցանք հայտնել ադրեբջանի բնակչությանը նման „ցեղասպանված“ իշխանություններ ունենալու առիթով»: