Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Գարեգին Բ-ն, ողջունելով դեսպանին, կարևորել է երկու ժողովուրդների միջև հաստատված սերտ ու բարեկամական կապերը և հույս հայտնել, որ Թ. Չանչունի պաշտոնավարության շրջանում այդ համագործակցությունն էլ ավելի կապրապնդվի ու կզարգանա:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու ժողովուրդների հոգևոր կյանքին, ընգծվել է հոգևոր կյանքի կարևոր դերակատարությունը՝ հասարակության մեջ բարոյական-հոգևոր արժեքների ամրապնդման գործում: