Յան Գիլանի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ բարեգործական համերգների հասույթը կազմել է 18 միլիոն 327 հազար դրամ (մոտ 46 հազար դոլար):

Հիշեցնենք, որ «Ռոքն օգնում է Հայաստանին»/"Հայաստանը երախտապարտ է Ռոքին" (Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock) նախագծի շրջանակներում «Մեդիամաքս»-ի եւ Do Something-ի կողմից կազմակերպված համերգները տեղի են ունեցել մարտի 26-ին եւ 27-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հավաքագրած ողջ գումարը կփոխանցվի տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար նոր շենքի կառուցման հիմնադրամին:

Նախագծի հովանավորը եղել է «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը, որը հոգացել էր համերգի կազմակերպման բոլոր ծախսերը:

Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում 2010 եւ 2011 թվականներին կիրականացվեն մի շարք նոր ակցիաներ` ուղղված Գյումրիի դպրոցի համար միջոցների հավաքագրմանը: