Մելբուրնի Մոնաշա համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ ավտոմեքենայում երեխաների ներկայությունը շատ ավելի է շեղում վարորդների ուշադրությունը, քան բջջային հեռախոսը, փոխանցում է Daily Mail պարբերականը:
Թեստավորման ընթացքում պարզվել է, որ վարելու ընթացքի քսան տոկոսը վարորդները շրջվել եւ նայել են երեխաներին կամ հետեւել են նրանց հայլու միջոցով: Մինչդեռ հեռախոսազրույցների վրա ծախսած ժամանակը 12 անգամ ավելի քիչ է եղել, փոխանցում է «Gazeta.ru»-ն:
Անգամ առջեւի նստարանին նստած ժամանակ երեխաները գրավել են վարորդների ուշադրությունը:





























