Նեյրոֆիզիոլոգները կարեւոր քայլ են կատարել ուղեղ-համակարգիչների ինտերֆեյսերի բնագավառում, որոնք ուղեղը անմիջականորեն կապում են արտաքին մանիպուլյատորներին: Նրանք կապիկներին սովորեցրել են ուղեղով կառավարել վիրտուալ երկու ձեռքերի շարժը:

Նման փորձեր անցկացվում են Դյուքի համալսարանի բժշկական կենտրոնի՝ նեյրոֆիզիոլոգ Միգել Նիկոլելիսի լաբորատորիայում: 2000-ականների սկզբից գիտնականը տեխնոլոգիա է մշակում, որը թույլ կտա կառավարել մանիպուլյատորները՝ օգտագործելով ուղեղի նեյրոնների էլեկտրական ազդանշանները:

Աշխատանքների նպատակն է ստեղծել սարք, որը կօգնի կաթվածի ենթարկված անձանց: Նիկոլելիսի վերջին ձեռքբերումը, որի արդյունքները հրապարակվել են Science Translation Medicine ամսագրում, թույլ են տալիս կապիկին կառավարել միանգամից երկու վիրտուալ ձեռքերը:

Վերջին փորձին մասնակցել են երկու կապիկ՝ C ռեզուսի էգ մակակ կապիկ ու M ռեզուսի արու մակակ կապիկ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Գիտնականները նրանց ուղեղ ներարկել են մեծ քանակությամբ միկրոէլեկտրոդներ, որոնք կարգավորում են նեյրոնների էլեկտրական ակտիվությունը: M ռեզուսի արուի ուղեղ ներարկել էին 384 էլեկտրոդ, իսկ C ռեզուսի էգի ուղեղում ՝ 768 էլեկտրոդ: Մինչ այդ նման բան չէր հաջողվել էչ մի նեյրոֆիզիոլոգի:

Միկրոէլեկտրոդները տեղադրվել են հատուկ պլատաների վրա՝ գլխուղեղի կեղեւ տարբեր հատվածներում: Ամեն միկրոէլեկտրոդ կարգավորում էր շրջապատող նեյրոնների էլեկտրական իմպուլսները: Արդյունքում յուրաքանչյուր կապիկի մոտ գիտնականները գրանցել են ավելի քան 500 նեյրոնի միաժամանակյա ակտիվություն: