Թութանհամոնի դամբարանի կրկնօրինակը կբացիվի օրիգինալի կողքոին, գրում է The Daily Mail-ը: Այդ կերպ, նշում է թերթը, Եգիպտոս այցելած զբոսաշրջիկների առաջ կկանգնի բարոյական երկընտրանք՝ վճարել օրիգինալ դամբարանը տեսելու համար, կամ այցելելով ժամանակակից կրկնօրինակը՝ օգնել պահպանել այն:

Եգիպտոսի հնությունների հարցերով Վերին խորհուրդը պատվիրել է Թութանհամոնի, Սեթի I-ի ու Նեֆերտարիի դամբարանների կրկնօրինակները 2009թ.-ին, որպեսզի փրկի տեսարժան վայրերը  անուղղելի վնասներից, որոնք հասցնում են զբոսաշրջիկները: Հնարավոր է, մոտ ժամանակներում մուտքը դամբարան առհասարակ արգելվի, ասվում է հոդվածում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Կրկնօրինակի ստեղծմամբ զբաղվում էր Factum Arte ընկերությունը: Ավելի հստակ արդյունք ստանալու համար դրա աշխատակիցները օգտագործել են 3D-սքաներներ: Թութանհամոնի դամբարանի կրկնօրինակը գտնվում է հայտնի եգիպտագետ Հովարդ Քարթերի բնակարանցից 800 կմ հետավորության վրա՝ օրիգինալի հարեւանությամբ: