Շվեցարացի գիտնականները պնդում են, թե գտել են ապացույց առ այն, որ պազեստինյան առաջնորդ Յասիր Արաֆաթին, հնարավոր է, թունավորել են պոլոնիումով: Ռադիոակտիվ մահացու տարրն առաջին անգամ հայտնվեց թերթերի վերնագրերում 2006թ.-ին, երբ Լոնդոնում թունավորեցին ՊԱԿ գործակալ, սյժմ Կրեմլի քննադատ Ալեքսնադր Լիտվինենկոյին:

Արաֆաթը վախճանվել է Ֆրանսիայում զինվորական հոսպիտալու չբացահայտված պայմաններում 2004թ.-ին: Շվեյցարիայի ռադիոակտիվ ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները, հետազոտելով Արաֆաթի գերեզմանից հողի ու ոսկորների նմուշները, հաղորդեցին, որ իրենց ստացած արդյունքները «գրեթե հաստատում են»՝ Արաֆաթին թունավորել են պոլոնիումով: Մյուս գիտնականները դրա հետ չեն համաձայնում:

Այս առթիվ News Max Health  պորտալը պոլոնիումի մասին մի քանի փաստ է բերում:

Ի՞նչ է պոլոնիումը

Պոլոնիում-210-ն աշխարհում հազվադեպ հանդիպող տարրերից մեկն է, հայտնագործվել է 1898թ.-ին Մարի եւ Պյեր Կյուրիների կողմից ու նրանց հայրենի երկիր Լեհաստանի անվամբ կոչվել է պոլոնիում: Բնական տեսքով այն հանդիպում է բավական հազվադեպ երկրակեղեւում, ինչպես նաեւ արհեստականորեն արտադրվում է միջուկային ռեակտորներում: Քիչ քանակությամբ օգտագործվում է արդյունաբերական նպատակներով: Մարդու օրգանիզմում չի հանդիպում:

Որքանո՞վ է այն վտանգավոր

Շատ վտանգավոր է: Օրգանիզմում հայտնվելու դեպքում, նույնիսկ ամենաքիչ չափաբաժնի դեպքում այն մահացու է: Ճառագայթման վերաբերյալ բրիտանացի փորձագետները պնդում են, որ եթե պոլոնիում-210-ը արյան մեջ հայտնվի, այն մահացու ազդեցություն կունենա ու կանխել այլեւս հնարավոր չի լինի:

Ինչպե՞ս է մարդկանց թունավորում

Մարդիկ թունավորվում են, երբ խմում են կամ սնվում այն պարունակող սնունդով, կամ օրգանիզմ է ներթափանցում վերքի միջոցով: Հավանաբար Լիտվինենկոն Լոնդոնի հյուրանոցում այն պարունակող թեյ է խմել:

Ինչպիսի՞ն են ախտանիշները թունավորման դեպքում

Թունավորման զոհի մի քանի օրգաններ են վնասվում, քանի որ դրա մասնիկները հարձակվում են լյարդի, երիկամների ու ոսկրածուծի վրա: Աշխտանշաններն են սրտխառնոցը, մազերի թափվելն ու այտուցված կոկորդը:

Որտեղի՞ց են այն ստանում

Պոլոնիումը կարող ա ստացվել ուրանի վրամշակման թափոններից, սակայն հիմնականում արտադրում են արհեստականորեն միջուկային ռեակտորներում արագացնող մասնիկների օգնությամբ: Ճառագայթման հարցերով բրիտանացի փորձագետ Ջոն Քրոֆթը, ով աշխատում էր Լիտվինենկոյի գործով, հայտարարել է՝ նման չափաբաժինը, որը  կարող է սպանել մարդուն, հավանաբար, ստացվել է կառավարության միջուկային պահուստներից: Այս շարքում են Ռուսաստանը՝ պոլոնիումի արտադրողը, որով էլ սպանել են Լիտվինենկոյին ու Արաֆաթի թշնամի Իսրայելը: Սակայն այս ցուցակում են նաեւ ԱՄՆ-ն ու մի շարք այլ պետություններ:

Կարո՞ղ են գիտնականներն ապացուցել, որ Արֆաթին թունավորել են

Շվեցարացի գիտնականները հայտնեցին, որ Արաֆաթի մոտ առկա են եղել ճառագայթման ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, լայրդի ու երիկամների աշխատանքի խփանում, սակայն մազերի թափում ու իմունիտետի անկում չի նկատվել: Բացի այդ, պոլոնիումի թունավորումներն այնքան քիչ են, որ գիտնականները դժվարանում են տալ հստակ ախտանշաններ:

Գիտնականները նշել են նաեւ, որ իրենց փորձերը բախվել են մի շարք սահմանափակումների հետ: Նրանք ստիպված էին շատ չնչին նմուշների հիման վրա անալիզներ անցկացնել, ինչպես մազերն են, արյան ու մեզի հետքերը: Բացի այդ փորձերն անց են կազցվել Արաֆաթի մահից ութ տարի անց, այդ իսկ պատճառով հնարավոր են խնդիրներ քիմիական ընդլայնումների ժամանակ:

Լոնդոնի համալսարանական քոլեջի ճառագայթաբանության փորձագետ Դերեք Հիլը հայտնել է, որ եթե նմուշներում պոլոնիումի բավարար քանակություն հայտնաբերվեր, ապա հնարավոր կլիներ որոշել, թե որտեղից է այն վերցված: Սա այս խնդրի լուծմանը մեծ օգուտ կտար՝ արդյոք թունավորել են Արաֆաթին: