Ինգուշեթիայի հոգեւոր առաջնորդներն ու հասարակության ներկայացուցիչները այսօր՝ նոյեմբերի 9-ին, Նազրանում կայացած կոնֆերանսում որոշել են պայքարել հարսնացու առեւանգելու (աղջիկ փախցնելու) պրակտիկայի դեմ՝ կիրառելով մեծ տուգանքներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Կոնֆերանսի մասնակիցները նպատակահարմար են համարել ամուսնանալու նպատակով աղջիկ փախցնող երիտասարդներին տուգանել 200 հազար ռուբլով:
Բացի այդ, 100 հազար ռուբլով կտուգանեն փեսացուներին աջակցողներին, որոնք կմասնակցեն աղջկա առեւանգմանը եւ նրա ծնողների հետ բանակցություններին:





























