Ֆիլիպիններում «Յոլանդա» հզոր թայֆունի հետեւանքով ավելի քան 1200 մարդ է մահացել, հայտնել է Կարմիր Խաչի տեղի կազմակերպությունը:

Կազմակերպության տվյալներով՝ երկրի կենտրոնական մասում, Տակլոբանե քաղաքում եւ Սաման նահանգում շուրջ 12000 մարդու մարմին է հայտնաբերվել, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր 1000 զոհի մասին: Թայֆունը Ֆիլիպինյան արշիպելագում մոլեգնել է 1,5 օր առաջ: Ավերիչ աղետը խոշոր փլուզումների առթի է դարձել, քամու ուժգնությունը հասել է 300 կմ/ժամի:

Երկրի այդ շրջաններից տարհանվել է 125 հազար մարդ, որոնք հիմա վրանային ճամբարներում են: