Սոմալիի իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորումն իր վրա է վերցրել երկրի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում գտնվող հյուրանոցում, նոյեմբերի 8-ին տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Պայթյունի հետեւանքով 6 մարդ էր զոհվել, այդ թվում խորհրդարանի պատգամավոր, հայտնի դիվանագետ եւ 4 ոստիկան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ենթադրվում է, որ «Աշ-Շաբաբ»-ի գրոհայիններ առնչություն ունեն նաեւ կիսաինքնավար Փունթլենդ շրջանի բանտի վրա կատարված հարձակմանը: նոյեմբերի 8-ի երեկոյան մի քանի տասնյակ զինված մարդիկ հարձակվել էին բանտի վրա՝ սպանելով երկու բանտապահների եւ վիրավորելով մի քանիսին: Զորքերին հաջողվել էր հետ մղել նրանց գրոհը: