Վրաստանում ոստիկանի նկատմամբ դաժան հաշվեհարդարի հեղինակին ձերբակալել են, հաղորդում են այդ երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից:

«Ոստիկանի վրա հարձակվողը նրա վարորդն է, եւ նա հարցաքննությունից հետո ձերբակալվել է.,-հայտարարել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին:

Ձերբակալվածի պաշտպանը հաստատել է լրատվամիջոցների վարկածը, որ ոստիկանը փորձել է բռնաբարել իր պաշտպանյալի ընկերուհուն: Ընդ որում, իր պաշտպանյալը եղել է ոստիկանի մանկության ընկերը, նաեւ նրա հարսանիքի վկան:

Նրա խոսքով՝ ոստիկանը «խաբեությամբ աղջկան դուրս է հանել տնից եւ հարձակվել նրա վրա՝ փորձելով բռնաբարել», հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Հիշեցնենք, որ ոստիկան Գոգա Անչաբաձեին հայտնաբերել էին Զուգդիդիում նախագահական նստավայրից ոչ հեռու, արյան մեջ, կտրված ականջով եւ ամբողջությամբ մերկ վիճակում: Վիրավոր ոստիկանն այս պահին գտնվում է Զուգդիդիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում:  

Վրաստանում ոստիկանին մերկացրել են ու ականջը կտրել