Մարտի 31-ին, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աճառյան փողոցում` Hyundai ցուցասրահ-սպասարկման կենտրոնին հարակից տարածքում, հայտնաբերվել է նռնակ: Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը եւ Երեւանի ճանապարհային ոստիկանությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Կենտրոնի հանդիպակաց հատվածում` մայթեզրին, ընկած է եղել «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, առանց պաշտպանիչ օղակի: Սակրավորների ուժերով նռնակը տեղում վնասազերծվել է եւ տեղափոխվել անվտանգ տարածք: