Աշխարհի ամենախոշոր նարնջագույն ադամանդը նոյեմբերի 12-ին Ժնեւի Christie`s աճուրդում վաճառվել էր ռեկորդային գնով՝ 32,6 միլիոն շվեյցարական ֆրանկով (35,5 միլիոն դոլար), հաղորդում է աճուրդի տան կայքը:
Մինչ աճուրդի սկսվելը, նախատեսվում էր 14,82 կարատանոց ադամանդը վաճառել 16-19 միլիոն ֆրանկով (17,4 - 20,6 միլիոն դոլար): Աճուրդը տեղի էր ունենում Ժնեւի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում, հավաքվել էր 200 գնորդ:
Նարնջագույն ադամանդի գնորդի անունը չի հաղորդվում, սակայն Agence France-Presse-ը նշում է, որ թանկարժեք քարի նոր տերը անձամբ ներկա է եղել աճուրդին:




























