Շվեյցարիայի նախկին նախագահ, արտաքին գործերի երկարամյա նախարար, ներկայումս՝ Ժնեւի համալսարանում միջազգային հարաբերություններին նվիրված դասախոսությունների շարքի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյի հրավերով, նոյեմբերի 12-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն դասախոսությամբ հանդես է եկել Ժնեւի համալսարանում:
Դասախոսությանը ներկա է եղել նաեւ Ժնեւի համալսարանի ռեկտոր Ժան-Դոմինիկ Վասալին:
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է միջազգային, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:





























