Սոմալիի Պունտլենդում փոթորկի զոհերի թիվը հասել է 140-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհերի մասին: Եւս հարյուր մարդ անհետ կորած են համարվում: Իշխանությունները չեն բացառել, որ զոհերի թիվը կարող է հասնել 300-ի:
Բազմաթիվ վայրերում ճանապարհային երթեւեկությունը դադարեցվել է, որոշ բնակավայրերի հետ կապը դադարեցվել է, հաղորդում է Reuters-ը:
Պունտլենդից բացի տարերքի հարվածի տակ են հայտնվել բարի, Գվարդաֆույ եւ Նուգայ նահանգները: Ցիկլոնը ուղեկցվել է հորդառատ անձրեւներով եւ քամիով, բազմաթիվ բնակավայրեր բառացիորեն ոչնչացվել են:





























