Ֆլորիդա նահանգի բնակիչ Ջեյմս Քոլինզն այնքան է վշտացել, որ հարեւանները հրաժարվել են խմել իր հետ, որ որոշել է բողոքել փրկարարներին: Տղամարդը զանգահարել է 911 ու սպասել է մասնագետներին, ովքեր կարող են օգնել իրեն: Ցավոք, նրանք անզոր են գտնվել, հաղորդում է Opposing Views-ը:
Կանչիի եկած փրկարարներն ու ոստիկանները բացատրել են Քոլինզին, որ իր խնդիրն արտակարգ դեպք չէ, ու կարիք չկա ահազանգել զբաղված մեծահասակ մարդկանց: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, այս տեղեկությունը ամերիկացին ընկալել է աղավաղված կերպով կամ առհասարակ չի ընկալել:
Փրկարարների հեռանալուց հետո Քոլինզը դարձյալ զանգահարել է 911՝ հայտարարելով, որ հարեւաններն առաջվա պես չեն ցանկանում խմել իր հետ: Այս անգամ ոստիկանները որոշել են, որ վերջ կատակին, հաղորդում է «Vesti.ru-ն:
Դարձյալ Քոլինզի մոտ գալով՝ իրավապահները ձերբակալել են նրան հարբած վիճակում հասարակական կարգը խախտելու համար: Ինչո՞ւ էր տղամարդն այդքան խիստ զգում ինչ-որ մեկի հետ խմելու կարիքը: Ամեն ինչ ավելի քան պարզ է. այդ օրը նրա 56-րդ տարեդարձն էր:





























