Չինացին իր ապագա կնոջը արքայական նվեր է արել: Նա իր հարսնացուին 8,88 մլն յուան (1,5 մլն դոլար) է նվիրել: Թղթադրամների քաշը կազմել է 102 կգ:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ հարսնացուն ու փեսացուն բավական հարուստ ընտանիքներից են: Գումարի թիվը միասին որոշել են երկու ընտանիքները եւ կանգ առել 8,88-ի վրա, քանի որ Չինաստանում 8-ը հաջողակ թիվ է համարվում:
Երիտասարդ զույգի մասին շատ բան չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ երկուսն էլ կրում են Հուան ազգանունը եւ նրանք երկուսն էլ 20 տարեկան են: Նրանք երեք ամիս հանդիպել են, նախքան ամուսնանալու որոշում կայացնելը:





























