Ոստիկանության ծառայողները, նոյեմբերի 13-ին, մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա Սմբատ Գ.-ին եւ 25-ամյա Արշակ Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Սմբատ Գ.-ի գրպանից հայտնաբերվել է ծխախոտի գլանակ` լցոնված դեղնականաչավուն, կանեփանման զանգվածով: Նրա բացատրությամբ` հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց, որն առավոտյան իրենց տանն իրեն տվել է Արշակ Հ.-ն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: