Ոստիկանության Նոր Նորքի ծառայողները, նոյեմբերի 13-ին, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Քոչինյան փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 40-ամյա Արսեն Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մարտին /օրը պարզվում է/ հյուրընկալվելով Մոլդովական փողոցի 50/3 շենքի բնակարաններից մեկում, օգտվելով բնակարանատիրոջ անուշադրությունից, հյուրասենյակի պահարանից գողացել է բջջային հեռախոս, իսկ օգոստոսին /օրը պարզվում է/, վարձակալական հիմունքով բնակվելով մի նկուղում` գողացել է գազի 10 կգ-անոց գլան:

Կատարվում է նախաքննություն: