Ոստիկանության Մալաթիայի բաժին էր դիմել 51-ամյա մի կին` հայտնելով, որ նոյեմբերի 11-ին, ժամը 19.30-ին Նոյ թաղամասում անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայի սրահում գտնվող իր պայուսակի դրամապանակից գողացել է 150.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հետաքննության ընթացքում պարզվել է տաքսի ավտոմեքենայի մակնիշը` «Օպել Աստրա», որը վարել է 27-ամյա Արշակ Ա.-ն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, Արշակ Ա.-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:




























