Սահմանադրական դատարանում նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի յոթերորդ նիստը՝ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: «Սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը:
«Դատական իշխանության գործունակության ու անկախության ամրապնդման հիմնախնդիրները» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով են հանդես եկել հանձնաժողովի անդամներ Գ. Ղազինյանը, Գ. Մուրադյանը:
Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել են վերոնշյալ հիմնախնդիրների հայեցակարգային մոտեցումները: Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. նոյեմբերի 22-ին:





























