Սուրճի օգտագործումը ուշ կեսօրին եւ երեկոյան կարող է քնի խանգարում հարուցել, պարզել են ամերիկյան գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է  Journal of Clinical Sleep Medicine գիտական հանդեսում:

Մասնավորապես, գիտնականները ապացուցել են, որ քնելուց 6 ժամ առաջ կամ հետո լուրջ վնաս է հասցնում մարդու առողջությանը:

Այսպես, սուրճի պարբերական օգտագործումը կրճատում է քունը առնվազն մեկ ժամով: Ավելին, գիտնականները պնդում են, որ խնդիրներին խուսափելու համար հարկավոր է խուսափել սուրճի օգտագործումից երեկոյան ժամը 5-ից հետո, հայտնում է Gazeta.ru-ն: