Համահայկական բնապահպանական ճակատը նոյեմերի 17-ին Արարատ Էսկիջյանի թանգարանում կազմակերպում է «Հայաստանի կոտրվող ողնաշարը» բնապահպանական փաստագրական ֆիլմի ցուցադրումը: Փաստագրական ֆիլմը կպատմի Հայաստանի օլիգարխների ու ժլատության, բնական ռեսուրսների չափից դուրս շահագործման մասին: Այդ մասին է գրում «Asbarez»-ը:

Հանդիսատեսը կիմանա բնապահպանական շատ աղետների մասին, ինչպես օրինակ թափոններ ու աղտոտումներ, որոնք վատթարացնում ե օդի վիճակը, հանգեցնում են արտագաղթի ու նվազեցնում են էկոլոգիապես ու տնտեսապես անվտանգ ազգ ունենալու շանսերը:Փաստագրական ֆիլմը նախատեսված է Հայաստանի ու Սփյուռքի հայերի համար՝ ցույց տալով աղետի վտանգավոր միտումներն ու հետեւանքները: Համահայկական բնապահպանական ճակատի կարգախոսն է՝ «Շրջակա միջավայրի պաշտպանությունը Հայաստանի պաշտպանությունն է», որն արտահայտում է նրա գլխավոր նպատակը՝ բնույթյան պահպանություն, տնտեսության կայուն զարգացում ու Հայաստանում սոցիալական արդարության ապահովում: