Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կույբիշև փողոցի թիվ 98 տանն այսօր՝ նոյեմբերի 17-ի գիշերը հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մազմանյան փողոցի թիվ 208 տան (պատկանում է Ս. Հ.-ին) երկրորդ հարկում գտնվող ննջասենյակում այրվել են հատակն ու առաստաղը (9 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.13-ին, մարվել՝ 02.49-ին: