Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Աթարբեկյան-Օգոստոսյան փողոցների խաչմերուկում, նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել ավտովթար. զոհեր եւ տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ռենո» մակնիշի 35 UP 646 համարանիշի (վարորդ՝ Ա. Ո.) եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 22 LU 714 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Հ.) ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:




























