Լոռիի մարզի Ախթալա քաղաքի մոտակայքում, նոյեմբերի 16-ին, ժամը 20:50-ի սահմաններում 2 ավտոմեքենաներ են այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 18-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 6772 GL եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, ինչից տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.30-ին, մարվել` 22.03-ին:

Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի համարանիշի ավտոմեքենան: