Ամրակից գյուղում, նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում «ՎԱԶ 2107» մակնիշի 3 6ՕՏ 675 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող գազատարին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Զոհեր և տուժածներ չկան: