Աշխարհահռչակ  շանսոնյե Շառլ Ազնավուրը կոչ է արել միջնորդագիր ստորագրել ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի:

Գրառումը, որը հայտնվել է Facebook սոցիալական ցանցում հայտնի երգիչ ու կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի էջում, ասում է. 

«Սիրելի ընկերներ…

Օգնեք Վարդան Պետրոսյանին՝ ստորագրելով այս օնլայն-միջնորդագիրը, որպեսզի նա շտապ տեղափոխվի հիվանդանոց ու ստանա իր հետագա կյանքի համար անհրաժեշտ խնամք:Նա մեզանից յուրաքանչյուրի կարիքն ունի: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորվել է: