ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան հիվանդությունից հետո չի կարողանում խոսել, հաղորդում է AFP-ը:
Քաղաքական գործչի նախկին կին Վիննա Մանդելայի խոսքով՝ դա տեղի է ունեցել, քանի որ երկար ժամանակ նա միացված է եղել արհեստական կենսաապահովման համակարգին, իսկ բերանում տարբեր խողովակներ են եղել: Միաժամանակ բժիշկները հույս ունեն, որ երբեւէ Մանդելան դարձյալ կխոսի:2013թ.-ի սեպտեմբերին Մանդելային դուրս էին գրել հիվանդանոցից, հաղորդում է Gazeta.ru-ն:





























