Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում անհայտ անձինք առեւանգել են երկրի Լիբիայի հետախուզական ծառայության ղեկավարի տեղակալ Մուստաֆա Նոահին: Reuters-ի համաձայն՝ Նոահին առջանգել են օդանավակայանում, երբնա վերադառնում էր արտերկրից:Ոչ մի ահաբեկչական խմբավորում առայժմ իր վրա չի վերցրել առեւանգման պատասխանատվությունը:

Ինչպես նախկինում հայտնում էր NEWS.am-ը, նոյեմբերի 17-ին Տրիպոլիում հայտարարվել է արտակարգ դրություն՝ կապված բողոքի ցույցերի հետ, որոնք վերաճել են բախումների: