Մարց գյուղի բնակիչները եւ բնապահպան ակտիվիստներն, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ժամը 18:30-ից սկսած, գյուղի մոտակայքով անցնող հատվածում փակել են Երեւան-Թբիլիսի ավտոճանապարհը:

Նախախորհրդարանի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ ճանապարհը փակողների եւ վարորդների միջեւ լարված իրավիճակ է ստեղծվել: Նրանք պահանջում են դադարեցնել Մարց գետի վրա ապօրինի կերպով կառուցվող Փոքր ՀԷԿ-ի շինարարությունը:

Հիշեցնենք, որ գյուղի ամբողջ բնակչությունը դեմ է ՓՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ դրա պատճառով գյուղը զրկվելու է իր հողատարածությունները ոռոգելու եւ անասնապահությամբ զբաղվելու հնարավորություններից: