Երեւանի Ծերենցի փողոցի տներից մեկի շրջակայքում, այսօր նոյեմբերի 17-ին, ժամը 15-ի սահմաններում, նկատվել է հողաշերտի նստվածք, իսկ տան պատին առաջացել են ճաքեր. առկա է փլուզման վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Է. Ա.-ին պատկանող տան (կառուցված 1974 թ.,) ավտոտնակից մոտ 3 մ հեռավորության վրա տեղադրված է գազաբաշխիչ կայան, որի տակ առկա է հողաշերտի նստվածք (2x0,5x0,5մ): Տան արտաքին պատը ավտոտնակին միացնող բետոնե աստիճանի վրա առկա են ճաքեր (մոտ 5 սմ): Բազմաթիվ ճաքեր են առկա նաեւ տան պատերին:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՓԾ ԲՊ եւ ԱՀՎԿՎ պետը, ԵՓՎ Մալթիա-Սեբաստիա բաժնի պետը, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն, «1-04» ծառայության հերթափոխի պետը եւ թաղապետարանի կոմունալ բաժնի պետը: