ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում անցկացված ամենշաբաթյա նիստի ընթացքում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, դեսպան Դենիել Բայերը  ողջունել է նիստում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությունը: Հաղորդում է amerikayidzayn.com-ը:

«Մենք վերահաստատում ենք մեր վճռական աջակցությունը համանախագահների եւ նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին եւ գնահատում ենք կողմերի հետ նրանց շարունակվող հանդիպումները», - ասել է Բայերը՝ հավելելով. «Հույժ կարեւոր է, որ մենք բոլորս ակտիվացնենք մեր ջանքերը խաղաղության գործընթացի շրջանակներում՝ չնայած տարածաշրջանում լարվածության եւ պատահարների, որոնց հետեւանքով լարվածություն է առաջանում նաեւ երկու կողմերի միջեւ վստահություն ստեղծելու գործում: Բանակցային եղանակով խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»:
ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում անցկացված ամենշաբաթյա նիստի ընթացքում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, դեսպան Բայերը ողջունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերի քաննարկմանը նվիրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայանալիք հանդիպման մասին լուրերը:
«Ժամանակն է գործողությունների վերածել բառերը: Երկու նախագահների միջեւ հանդիպումը կարող է նոր խթան դառնալ կարգավորման գործընթացի համար», - ասել է դեսպան Բայերը:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ նույն կայքի