Օրհուսի համալսարանի (Aarhus University Hospital) գիտնականները 333,6 հիվանդների կոբալամինի (В12) մակարդակը չափելով В12 վիտամինի բարձր մակարդակի եւ քաղցկեղի միջեւ կապ են տեսել: Ուսումնասիրությունը հրապարակվել է Journal of the National Cancer Institute ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել են հիվանդներ, որոնք փորձն սկսելու պահին ուռուցքային հիվանդություններ չեն ունեցել եւ որոնք բժիշկների հսկողության տակ են եղել 1998 -2010թթ.: Պարզվել է, որ կոբալամինի բարձր մակարդակի դեպքում ի հայտ է գալիս քաղցկեղի զարգացման վտանգը, հայտնում է «Ինֆորմինգը»:
Հետաքրքիր առանձահատկություն է այն, որ սովորական ձեւով В12 դեղորայքն ընդունող կամավորների մոտ այդ վիտամինի բարձր քանակությունն օրգանիզմում չի դիտարկվել: Առաջատար մասնագետները եզրակացնում են, որ հետազոտվող ցուցանիշի վրա ազդում են անհայտ ծագման բորբոքային գործընթացները, այդ պատճառով էլ ուռուցքային հիվանդություններ ունեցողների թիվը աճում է ամեն տարի:





























