Կոլումբիայում անհավանական դեպք է տեղի ունեցել. նորածին երեխան վերակենդանացել է դիահերձարանում տասը ժամ մնալուց հետո:
Կատավածից հետո երեխային անվանել են Միլագրոս, որը նշանակում է «հրաշք»: Երեխան ծնվել էր անհաս` Չոկո նահանգի Կուիբդո քաղաքում, նոյեմբերի 13-ին:
Նորածնի մայր Ջենի Ուրտադոն 27 շաբաթական հղիության ժամկետում էր, երբ տեղափոխվել էր հիվանդանոց: Բժիշկները կեսարյան հատում էին կատարել, սակայն երեխայի մոտ կյանքի նշաններ չհայտնաբերելով՝ նրան մահացած էին համարել: Դիահերձարան տեղափոխված երեխային դրել էին արկղում: Երեխայի հորը մարմինը հանձնելու ժամանակ արկղից ցածր ճիչ էր լսվել:
Երեխային տեղափոխել էին մայրաքաղաքի հիվանդանոց, հայտնում է FederalPost-ը` վկայակոչելով Mail Online-ը: Աղջնակը դեռեւս այնտեղ է՝ մորաքրոջ հետ: Ներկայումս նորածինն ստանում է անհրաժեշտ բուժումը:



























