Սումատրա կղզու բնակիչը երկու տարեկանում միջազգային սենսացիա է դարձել, երբ լրագրողներն իմացել են նրա կողմից օգտագործվող ծխախոտի քանակի մասին: Երեք տարի անց իրավիճակը փոխվել է: Այժմ նա նոր կախվածություն ունի:

Երեք տարի առաջ լրատվամիջոցների ներկայացուցիչները ապշել էին՝ իմանալով, որ երեխան օրական ծխում է քառասուն ծխախոտ:

Փոքրիկի մոր խոսքով՝ իրենք բազմիցս փորձել են նրան ազատել վնասակար ու կործանարար կախվածությունի, սակայն բոլոր փորձերը տապալվել են:

Երբ լրատվամիջոցներում տեղեր գտել փոքրիկ «հերոսի» մասին սենսացիան, նրան հոտւկ բուժում էր նշանակվել՝ խաղային թերապիայի կիրառմամբ: Վերականգնողական բուժումից հետո տղան հրաժարվել է ծխախոտից:

Չնայած բուժման դրական արդյունքին՝ ծնողները լրջորեն անհանգստացած են երեխայի առողջական վիճակով, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը: Պարզվում է, որ ծխախոտից հրաժարվելուց հետո երեխան այժմ կախվածություն ունի սնունդից: Մայրը նշել է, որ այժմ նա սնունդը կլանում է ճիշտ անպես, ինչպես ժամանակին ծխախոտները: