Հետազոտողների միջազգային խումբը Science ամսագրում հրապարակել է աշխարհի  34 երկրներում 78 տարածաշրջանների ցանկը, որտեղ բնության պաշտպանությունը պետք է ուժեղացվի: Գիտնականները պահանջում են այդ տարածքները ներառել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Խոսքն առաջին հերթին Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ու Հարավ-Արեւելյան Ասիայի տրոպիկական անտառների, կղզիների ու լեռների մասին է:

Այդ շրջաններում տեղակայված են մոտ 137 արգելանոցներ, որտեղ բնակվում են թռչունների, երկկենցաղների ու կաթնասունների մոտ վեց հարյուր տեսակներ: Դրանց կեսը անհետացման վտանգի տակ է: Այս մասին հաղորդում է GEO-ն: