Պլաստիկ վիրաբույժ Տապիա Ֆերնանդեսը Մոսկվայի քաղաքային դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել մանկապղծության մեջ, հաղորդում է ՌԱՊՍԻ-ն:

Նոյեմբերի 19-ին դատարանը սկսել է քննել գործը, դատախազը հնչեցրել է մեղադրականը, որից հետո մեղադրյալը հայտարարել է, որ իրենց մեղավոր չի ճանաչում: Գործը քննվում է երդվյալ ատենակալների մասնակցությամբ փակ ռեժիմում, քանի որ տուժողներն անչափահասներ են:

Հետաքննության վարկածի համաձայն՝ 2002-2011թթ. ընթացքում կնոջ ու անչափահաս երեխաների հետ ապրող պլաստիկ վիրաբույժը, «օգտվելով 1998 ու 2006 թվականներին ծնված որդու եւ դստեր մոտ ծնողական հեղինակությունից, բարոյական ոչ հասունությունից ու վստահությունից, հաճախ նրանց հետ սեռական բնույթի հարաբերություններ է ունեցել»: Մարտի սկզբին քննիչները վիրաբույժին մեղադրանք ներկայացրին որդու եւ դստեր գայթակղման 44 դեպքի վերաբերյալ: Նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում:

Պլաստիկ վիրաբույժ Վլադիմիր Տապիան մեղադրվում է մանկապղծության 44 դեպքի մեջ