28-ամյա գրող եւ մարզիկ Ռոսս Էջելին էքստրեմալ փորձ է արել՝ 24 ժամում նիհարելով 24 ֆունտ (11 կգ): Մի փորձեք կրկնել փորձը, գրում է Oddity Central-ի թղթակիցը: Ռոսսի հիմնական նպատակը առավելագույնս շատ հեղուկ կորցնելն էր:
«Չափահաս մարդու մարմինը 50-70 տոկոսով բաղկացած է ջրից: Իմ քաշը կազմում է 95 կգ, եւ ես պարզեցի, որ իմ մարմնի 47,5 կգ-ը կազմում է ջուրը: Օրգանիզմում ջրի մակարդակի կտրուկ նվազեցումը կարող է մահացու ելք ունենալ, քանի որ դա անհրաժեշտ է կենսական օրգանների գործունեության եւ արյան նորմալ ծավալի պահանման համար: Ոսւտի ես որոշեցի աստիճանաբար զրկվել հեղուկից ինտենսիվ քրտնարտադրության եւ միզամուղ ընդունելու միջոցով»,- ասել է մարզիկը:
Նա նաեւ սննդակարգից հանել է աղը, որը օրգանիզմում պահում է հեղուկը, նա նաեւ սաունա է գնացել եւ մարզվել մարզասրահում: Ամենն անելով՝ Էջելին գցել է 11 կգ քաշ:





























