Փերլմաթերի Առողջության կենտրոնի նախագահ ու հայտնի նյրադաբան Դեվիդ Փերլմաթերը վստահ է. ուղղակի կապ գոյություն ունի մարդու դեմենցիայի ու սնունդի միջեւմ հաղորդում է News.com.au-ն: Նրա խոսքով՝ ընդեղենը հանգեցնում է դեմենցիայի, քրոնիկ գլխացավերի, դեպրեսիայի, էպիլեպսիայի, հիպերակտիվության համախտանիշի, անհանգստության:
Սա վերաբերում է նաեւ օգտակար հատիկավոր մթերքներին:Նա նշում է. մարդու ուղեղը լավ է զգում սննդակարգում ճարպերի բարձր պարունակության պայմաններում: Ալցհգեյմերի հիվանդության վտանգը նվազեցնելու համար պետք է կրճատել ածխաջրերի օգտագործումը(օրականը 60-80 գրամից պակաս) ու ավելացնել ճարպերի քանակը զեյթունի, կոկոսի ձեթերով, տավարի մսով ու ձուկով: Ընդ որում պետք է մարզվել ու բիոհավելումներ ընդունել, հաղորդում է MedDaily.ru-ն:
Ընդհանուր առմամբ խոսքը ժամանակակից մարդու նախնիների սննդակարգի մասին է: Այն ժամանակ այն պարունակում էր 75 տոկոս ճարպ ու 5 տոկոս ածխածին: Մարդու գեները սովոր են այդ տեսակ սննդակարգի: Ու եթե մարդը ավելի շատ ճարպեր է օգտագործում, ապա ճարպն ավելի քիչ է մնում մարմնում:





























