Ակրիլամիդի միացությունը նպաստում է կենդանիների մոտ քաղցկեղային հիվանդությունների առաջացմանը: Այն վտանգավոր է նաեւ մարդկանց համար: Այդ միացությունն են պարունակում մի քանի սննդամթերքներ, որոնք ամերիկացի գիտնականները վտանգավոր են համարում մարդկանց համար:

Փորձագետները պատմել են, որ վտանգավոր նյութը ձեւավորվում է բուսական ծագմամբ սննդամթերքներում պարունակվող շաքարներից եւ ամինաթթուներից ջերմամշակման ենթարկելիս: Այդ պատճառով հետազոտողները խորհուրդ են տալիս պակասեցնել ֆրի կարտոֆիլի, կրեկերների, հացի ու անգամ չրերի օգտագործումը: Այս մասին հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Ոչ շարունակական ջերմամշակումը վտանգավոր չէ, միայն բարձր ջերմաստիճանի ու սննդամթերքի երկարաժամկետ փոխազդեցությունը նպաստում է միացության մակարդակի ավելացմանը:

Բժիշկները հավելում են, որ միացությունը գրեթե չկա կաթնամթերքում, մսամթերքում եւ ձկնեղենում: