Perfectil Platinum դեղամիջոցի ամենօրյա օգտագործումը կարող է ազատել կնճիռներից ու մաշկի կոպտացումներից, որոնք հաճախ ուղեկցում են կանանց ցուրտ եղանակին, գրում է The Daily Mail-ը: Կլինիկական հետազոտություններն ապացուցել են դեղամիջոցի արդյունավետությունը, որոնք պարունակում ենմիկրոսնուցող նյութեր:
Խոսքը վերաբերում է կոճակներին, որոն ծովային կոլագեններ են պարունակում, սոճու արմատներ ու խաղողի կորիզներ: 35-55 տարեկան 80 առողջ կանայք օրական երկու կոճակ ընդունում էին այդ դեղամիջոցից կամ 4 ամսվա ընթացքում: Փորձի վերջում ուլտրաձայն օգնությամբ գնահատում էին նրանց մաշկի վիճակը: Փորձը կրկնել են եւս վեց շաբաթ անց, հաղորդում է MedDaily.ru-ն:
Արդյունքում եզրակացրել են, որ պլացեբո-խումբն ուներ ավելի հաստ, կոպիտ մաշկ, ինչպես նաեւ մեծ թվով կնճիռներ: Կնճիռների ծավալն ավելացել էր 2.5 անգամ, իսկ մաշկի հարթությունը նվազել էր: Այս հետազոտությունն անցկացվել է Սեն-Ժակի հիվանդանոցի համալսարանում: Պրոֆեսոր Ֆիլիպ Ոիմբերը համոզված է, որ բիոհավելումը կարող է ցուրտ ամիսներին պաշտպանել մաշկը: Սա կոսմետիկ բնույթի ժամանակավոր խնդիրների իդեալական լուծում է:





























