Աֆրիկյան արմավենու չղջիկները իրենց մարմնում մահացու վտանգավոր վարակներ են պարունակում: Վարակը մարդկանց փոխանցելու դեպքեր դեռ չեն եղել, սակայն գիտնականները չեն բացառում նման հնարավորություն ապագայում: Սրանք Աֆրկայում ամենատարածված չղջիկների տեսակներն են: Հայտնի է, որ նրանք ապրում են մարդկանց կողքին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Աֆրիկյան արմավենու չղջիկները փոխանցում են մասնավորապես լագոսյան վարակը, որը կաթնասուններ մոտ կատաղություն է առաջացնում, ու գենիպավարակներ, որոնք բորբոքում են ուղեղն ու ռեսպիրատիվ հիվանդություններ են առաջացնում: Ընդ որում չղջիկներն իրենք չեն հիվանդանում: Քեմբրիջի համալսարանից Էլիսոն Փիլը Գվինեական ծոցում ու Աֆրիկայում ուսումնասիրել է դրանց, հաղորդում է MedDaily.ru-:
Անալիզը թույլ է տվել հաստատել, որ չղջիկների տեսակը թույլ արտահայտված կառույց ունի: Յուրացվող տարածքը կարող է գերազանցել 4500 կիլոմետրը: Գանայում, Տանզանիայում եւ Ուգանդայում չղջիկների շրջանում հայտնաբերվել են վարակների նույն տեսակները, որոնք դրանք տարածում են ողջ մայրցամաքում: Իրավիճակը սրում է անտառահատումը, պարբերական որսը ու Աֆրիկայում բնակչության թվի աճը:
Լագոսյան վարակով կամ գենիպավարակով վարակվելու հնարավոր դեպքերը գրանցվել են խոզերի մոտ: Մարդը այս վարակի հետ կարող է բախվել չղջիկներին դիպչելուց կամ վարակված միսը սննդում օգտագործելու ժամանակ:





























