Հնդկաստանի իշխանությունները նոր միջոց են գտել կապիկների թվաքանակի աճի դեմ պայքարի համար, հաղորդում է The Daily Mail-ը: Քանի որ վերջին շրջանում կապիկները առավել հաճախ են հարձակվում մարդկանց վրա՝ սնունդ հայթայթելու համար, վնասում են մալուխները եւ ազատ շրջում շենքերով, որոշվել է նրանց ստիպել, որ հակաբեղմնավոիչներ ընդունեն:
Նման մեթոդ իր հնդիկ գործընկերներին առաջարկել է Քալիֆորնիայում պրիմատների ուսումնասիրման ազգային կենտրոնը, հաղորդում է Lenta.ru.-ն:
Հակաբեղմնավորիչ հաբերով սնունդը կթողնեն փողոցում, իսկ բռնված կապիկները ամլացման ընթացակարգի կենթարկվեն:





























