Ժամանակակից մարդիկ հաճախ չեն կարողանում հիշել դերասանի անուն կամ ամսաթիվ: Այդ ժամանակ նրանք օգտագործում են որոնողական համակարգերը: Մասնագետները այն արդեն կոչել են «Google-ի էֆեկտ», գրում է The Daily Mail-ը:

Հոգեբանները այն մարդու համար լուրջ խնդիր են համարում: Ինտերնետն այժմ մարդու դեր է խաղում: Այս մասին հաղորդում է MedDaily.ru-ն:

Էքսպերիմենտն ապացուցում է, որ մարդիկ ավելի լավ են հիշում այն տեղեկությունները, երբ կարծում են, որ այն պարունակող գրությունը ջնջվելու է: Երբ մարդիկ վստահ են եղել, որ տեղեկատվությունը պահպանվում է համակարգչի վրա, նրանք  մոռացել են այն: